ՍԱՂՄՈՍ

ՍԱՂՄՈՍ: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150


ՍԱՂՄՈՍ 2

Ինչո՞ւ հեթանոսները խռովութիւն կ’ընեն Ու ժողովուրդները պարապ բան կը մտածեն,
2 Երկրի թագաւորները ինքզինքնին կը հաստատեն Ու իշխանները մէկտեղ խորհուրդ կ’ընեն Տէրոջը դէմ ու անոր Օծեալին դէմ,
3 Ըսելով. «Կոտրե՛նք անոնց կապերը, Ու մեզմէ ձգե՛նք անոնց լուծը»։
4 Երկինքը բնակողը անոնց վրայ պիտի ծիծաղի։ Տէրը ծաղր պիտի ընէ զանոնք։
5 Այն ատեն իր բարկութիւնովը պիտի խօսի անոնց Եւ իր սրտմտութիւնովը պիտի խռովեցնէ զանոնք, ըսելով.
6 «Ե՛ս օծեցի իմ թագաւորս Իմ սուրբ լերանս՝ Սիօնին վրայ»։
7 Հրամանը պիտի պատմեմ։ Տէրը ինծի ըսաւ. «Դո՛ւն իմ որդիս ես, Ես այսօր քեզ ծնայ։
8 Խնդրէ՛ ինծմէ ու հեթանոսները քեզի ժառանգութիւն պիտի տամ Ու երկրի ծայրերը քեզի ստացուածք։
9 Զանոնք երկաթէ գաւազանով պիտի կոտրես, Բրուտի ամանի պէս պիտի փշրես զանոնք»։
10 Ուստի հիմա, ո՛վ թագաւորներ, մտքերնիդ առէք, Երկրի՛ դատաւորներ, խրատուեցէ՛ք։
11 Երկիւղով ծառայեցէ՛ք Տէրոջը, Ու դողալով անկէ վախցէ՛ք՝ ՝։
12 Որդին համբուրեցէք՝ որպէս զի չբարկանայ Ու ճամբուն մէջ չկորսուիք, Երբ անոր բարկութիւնը քիչ մը բորբոքի։ Երանի՜ այն ամենուն որոնք անոր կը յուսան։